Բավ է պառակտվել
31-07-2023 18:37

Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հերթական տեղեկատվական հարձակման մասին

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են ԱՀ քաղաքացիների մեջ խուճապ տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։
Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին։
Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»։

Ադրբեջանական զինուժը վեց ժամից ավելի կրակել է Արցախում դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Հարյուրավոր արցախցիներ որոշել են կանխել ադրբեջանական «մարդասիրական օգնության» մուտքը Ղարաբաղի տարածք
Նիկոլ Փաշինայնի անվտանգությունն ապահովում են արևմտյան հատուկ ծառայությունները․ 1or.am
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար