Բավ է պառակտվել
03-07-2023 13:41

ԵԱԶԲ-ն 26 մլն դոլար է հատկացնում Հայաստանում Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման համար

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 26 մլն դոլար կհատկացնի Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը կնքվել է H Energy Solutions-ի («Տաշիր» ընկերությունների խումբ) հետ, հայտնում է ԵԱԶԲ կայքը։

Էներգաբլոկի հզորությունը կլինի 50 ՄՎտ, ինչը հնարավորություն կտա տարեկան արտադրել մոտ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Շինարարության համար օգտագործվելու են միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխան բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծրագրի շրջանակներում արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի ինչպես Հայաստանի էլեկտրաէներգիայի ազատ մրցակցային շուկա, այնպես էլ արտահանման նպատակով։ Ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանում էլելկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացիան և կբարձրացնի դրա արդյունավետությունը: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի կեսերին։

Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որն իրականացնում է ԵԱԶԲ-ն Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ։ 2022 թվականի օգոստոսին Բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսավորելու ենթակառուցվածքների արդիականացումը և հաշվառման սարքերի արտադրությունը՝ որպես հանրապետությունում կառավարման միջազգային ստանդարտների և ավտոմատացված հաշվառման համակարգերի ներդրման ծրագրի մաս։ Այդ նպատակով վարկային համաձայնագրի շրջանակներում ԵԱԶԲ-ն հատկացնում է 30 մլն դոլար, ծրագրի շրջանակներում, ի թիվս այլոց, իրականացվում է Երևանի տարածքում էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման սարքերի արտադրության ընդլայնում։

2022–2026 թվականների ռազմավարության իրականացման շրջանակներում ԵԱԶԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնում փոքր տնտեսություն ունեցող երկրներին։ 2009թ.-ից Բանկին Հայաստանի անդամակցության ընթացքում երկրում իրականացվել է ընդհանուր մոտ 508 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 24 ծրագիր, որոնցից 6-ը՝ 126 մլն ԱՄՆ դոլարով 2022թ.-ին և 2023թ.՝ գյուղատնտեսության, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ոլորտներում:

ԵԱԶԲ-ի մասին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Ավելի քան 17 տարի ԵԱԶԲ-ն աջակցում է իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և դրանց համապարփակ զարգացմանը։

ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը 7 միլիարդ դոլար է, ԵԱԶԲ պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտով նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և ճարտարագիտության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով:

Հայաստանի իշխանությունները մոտ 50 մլն դոլար կհատկացնեն Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ. Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է
Վարչապետ. Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է
Շվեյցարիան բացահայտել է իր բանկերում սիրիական սառեցված ակտիվների ծավալը