Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը Իրանի իր գործընկեր Ալի Աքբար Մեհրաբիանի հետ քննարկել է երկրների էներգետիկ համակարգերի միավորման հարցը։
«Կողմերը քննարկել են վառելիքաէներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի (AIR) և Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի (AGIR) էլեկտրաէներգետիկ համակարգերը միավորելու նախագծերի իրականացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարարությանը։
Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի և Իրանի էներգետիկ համակարգի միացման հարցը քննարկվում է 2005 թվականից։
Այժմ քննարկվում է Ռուսաստանի և Իրանի միջև էներգետիկ միջանցքների երկու նախագիծ, որոնցից մեկն անցնում է Վրաստանով և Հայաստանով, մյուսը՝ Ադրբեջանով։