Բավ է պառակտվել
28-11-2023 22:19

Սանոսյանն ընդունել է Վերին Լարսում հայկական բեռնատարների հետ կապված խնդիրների առկայությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մեկնաբանել է Վրաստանի Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակման և սահմանը հատելու ռուսական կողմի մերժման հետ կապված խնդիրը։
«Խնդիրը կա, և, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասել է Սանոսյանը լրագրողներին։
Նա նշել է, որ խնդիրն ավելի շատ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և որ բեռնատարներում հիմնականում գյուղմթերք է։
Հարցին, թե արդյոք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանել է. «Սահմանի վրա ռուսական տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»:
Վերջին օրերին սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների հայկական հատվածում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի գյուղմթերքներով բեռնատարները Վերին Լարսի անցակետում մի քանի օր սպասելուց հետո ռուսական կողմի խոչընդոտների պատճառով հետ են վերադառնում։ Հիմնավորումն է՝ «բուսասանիտարական չափանիշներին չհամապատասխանելը»։
Մինչդեռ լրատվամիջոցներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունից հրաժարվելու հետ։

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հետ կապված խնդիրները քաղաքական դրդապատճառ ունեն
Հայաստանն ակնկալում է, որ Վերին Լարսում հայկական բեռնատարների ուշացումների պատճառը կպարզվի 2 օրվա ընթացքում
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ. Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է
Վարչապետ. Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է
Շվեյցարիան բացահայտել է իր բանկերում սիրիական սառեցված ակտիվների ծավալը