Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ըստ որի կփակվի օրենսդրական սողանցքը անբարեխիղճ ներմուծողների համար, որոնք չեն պահպանում ռազմավարական պաշարի ձևավորման պահանջը։
Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը նշեց, որ օրենքի պահանջների համաձայն՝ խոշոր ներմուծողները պետք է ձևավորեն ռազմավարական պաշարներ և ամեն ամիս (մինչև ամսի 15-ը) ՆԳՆ-ին տեղեկացնեն դրանց առկայության կամ տեղափոխման մասին։ Այս ժամկետի պահպանման համար այժմ, մասնավորապես, առաջարկվում է տուգանքներ սահմանել. առաջին անգամ ընկերությունը նախազգուշացում կստանա, իսկ 30 օր հետո իշխանությունները կնշանակեն պահանջվող ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով տուգանք։ 60 օր հետո այդ ցուցանիշը կավելանա՝ հասնելով 100 տոկոսի։
Իսկ ինչ վերաբերում է ապրանքների արժեքի որոշմանը, ապա, ըստ փոխնախարարի, հիմք կընդունվի ներմուծվող ապրանքի միջին տարեկան արժեքը՝ հաշվարկված Վիճակագրության պետական կոմիտեի կողմից։
Բացի այդ, ընկերություններին թույլ կտրվի հաշվետվություններ ներկայացնել ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային ձևով։ Դրա համար կստեղծվի համապատասխան պլատֆորմ։
Բավ է պառակտվել