Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն այս տարվա նոյեմբերին 2022 թվականի նոյեմբերի համեմատ նվազել են 3%-ով, իսկ ամսվա կտրվածքով աճել են 0,4%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ նոյեմբերին տարեկան կտրվածքով գների անկում է գրանցվել պարենային ապրանքների 25 տեսակների և ապրանքախմբերի գծով։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 պարենային ապրանք, որոնք հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ են էժանացել։
Բուսական յուղ
Արևածաղկի ձեթի գինը հաշվետու ամսվա ընթացքում տարեկան կտրվածքով նվազել է 30.3%-ով, իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ՝ 2.1%-ով։
Հնդկաձավար
Նոյեմբերին հնդկաձավարի գները մեկ տարվա ընթացքում նվազել են 24.3%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.4%-ով։
Ալյուր
Նոյեմբերին ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են 20%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,7%-ով։
Յուղեր և ճարպեր
Յուղերն ու ճարպերը նոյեմբերին մեկ տարվա ընթացքում էժանացել են 19,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 1,3%-ով։
Մարգարին
Մարգարինը հաշվետու ամսում տարեկան կտրվածքով էժանացել է 19,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով` 2,11%-ով:
Ոսպ
Ոսպը նոյեմբերին մեկ տարվա ընթացքում էժանացել է 18,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,3%-ով։
Ոլոռ
Նոյեմբերին ոլոռը տարեկան կտրվածքով էժանացել է 17,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,6%-ով։
Ո՞ր ապրանքներն են ամենաշատը թանկացել.
Ծխախոտային արտադրանքը՝ 11,4%-ով (ամսական՝ 0,1%-ով), օղին՝ 7,7%-ով (ամսական՝ 0,4%-ով), ալկոհոլային արտադրանքը՝ 5,9%-ով (ամսական՝ 0,3%-ով)։
Պարենային ապրանքների գների վերաբերյալ առավել մանրամասն տվյալներ կարող եք գտնել հղումով։