Հինգշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի կառավարությունը երկարաձգել է միջուկային, կենսաբանական և քիմիական զենքի տարածմանը հակազդելու ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը մինչև 2030 թվականի նոյեմբեր։
Այսպիսով, համաձայն բանաձեւի, 2023 թվականի նոյեմբերի 23-ից գործող Հովանոցային համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է 7 տարով (մինչև 2030 թվականի նոյեմբերի 24-ը)՝ օգնելով կանխել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը։
ԱՄՆ կառավարությունը պարտավորվում է Հայաստանի կառավարությանը անվճար տրամադրել սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ՝ զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը կանխելու, կադրերի վերապատրաստում և մի շարք այլ գործառույթներ իրականացնելու համար։
Պայմանագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է դյուրացնել ԱՄՆ կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը Հայաստանի Հանրապետության տարածք՝ նախատեսված գործողություններն իրականացնելու նպատակով. սահմանվում են նաև նախատեսված միջոցների տեղաշարժի կարգն ու պայմանները։ Կողմերից յուրաքանչյուրը նշանակում է գործադիր ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են սույն համաձայնագրի կատարման համար, որոնց շրջանակներում կողմերը կկնքեն առանձին համաձայնագրեր կամ ձեռք կբերեն գրավոր պայմանավորվածություններ:
Պայմանագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նաև առանց ԱՄՆ-ի նախնական գրավոր համաձայնության այս սարքավորումների կամ նյութերի սեփականության կամ տիրապետման իրավունքը չփոխանցել երրորդ կողմին և ապահովել դրանց անվտանգությունը։