Բավ է պառակտվել
30-10-2023 13:18

Հայաստանում կապի անվտանգությունը կապահովի ԱԱԾ-ն. վարչապետ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը կլինի միջազգային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը, երկուշաբթի խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, վարչապետը հավելել է, որ հոկտեմբերի 28-ից Ներքին գործերի նախարարության կազմում ստեղծված պարեկապահակային ծառայությունը գործում է հանրապետության ողջ տարածքում։

Ըստ Փաշինյանի՝ պարեկապահակային ծառայության գործառույթները, մասնավորապես, ներառում են տրանսպորտային միջոցների, բեռների, մարդկանց անվտանգ տեղաշարժի ապահովումը հանրապետության տարածքով։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» ֆորումում ներկայացրել էր տարածաշրջանային հաղորդակցությունների հաստատման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ համարելով։

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ առաջիկայում հանրապետությունում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի Հայաստանի տարածքով անցնող միջազգային կապուղիներով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովման համար։

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը
Հայաստանի վարչապետն ընդգրկված է Փարիզի խաղաղության համաժողովի բանախոսների թվում
Հայաստանի վարչապետը հայտարարել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Հայաստանի վարչապետը հայտարարել է կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին