Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունեն նոյեմբերի 10-11-ը կայանալիք Փարիզի «Խաղաղության համաժողովին»։
Ինչպես նշվում է համաժողովի կայքում, բանախոսներն են լինելու նաև Ֆրանսիայի նախագահը, Եվրոպական խորհրդի նախագահը և այլ պաշտոնյաներ։
Փարիզի «Խաղաղության համաժողովը» 2018 թվականին հիմնադրել է Ժյուստին Վայսը, որն այն ժամանակ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության քաղաքականության պլանավորման բաժնի տնօրենն էր՝ գլոբալ խնդիրները լուծելու և բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու համար: