Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 25-ին նա Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։
Այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում։