Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։
«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»,- ասվում է մեկնաբանությունում։
Ավելի վաղ Գրիգորյանը մեկնաբանել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե Հայաստանը կորոշի՝ արդյոք իրեն անհրաժեշտ է ՌԴ ԱԴԾ-ի օգնությունը իր սահմանները վերահսկելու համար։ «Կա հստակ դիրքորոշում, որ մաքսային, սահմանային հսկողությունը կիրականացվի մեր օրենսդրությամբ, մեր լիազոր մարմինների կողմից, այլ բան չեմ կարող ասել, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել»,- ասել էր Գրիգորյանը։ Նա միայն հավելել էր, որ այս հարցը քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել։
Բավ է պառակտվել