Չեմ կարող ասել՝ Գրանադայում հանդիպան արդյունքներով արդյոք փաստաթուղթ կստորագրվի, կամ հայտարարություն կընդունվի։ Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանը միշտ ասել է և ասում է խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ, ռազմական ագրեսիայով, միջազգային հարթակներում դիրքորոշմամբ այս հարցում ապակառուցողական դիրք է գրավում»,- նշել է նա։
Խանդանյանը նշեց Հայաստանի կարմիր գծերը՝ հարգանք Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության նկատմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Նա հավելեց, որ Հայաստանը նույնպես ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, եթե խոսքը իր տարածքով անցնող ճանապարհների և հաղորդակցության ուղիների մասին է։
«Ադրբեջանի կողմից պահվող հայերի վերադարձի հարցը նույնպես շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել և չունի Ադրբեջանի նկատմամբ։
Բավ է պառակտվել