Երևանի և Բաքվի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու դավանականություն կա, բայց փոքր ասել է հինգշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հուսով ենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, քանի որ համաձայնություն է ձեռք բերվել երեք հիմնական սկզբունքների շուրջ։ Այս մասին ավելի վաղ խոսել էր Հայաստանի վարչապետը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Միաժամանակ Ազգային ժողովի ղեկավարը պարզաբանել է, որ այս պահին կողմերը չեն նշում համաձայնագրի ստորագրման ժամկետները։ Երևանի համար կարևոր է, որ ստորագրվի այնպիսի պայմանագիր, որը ռեալ կգործի ու Հայաստանին ու տարածաշրջանին խաղաղություն կբերի։
Առաջին սկզբունքն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ՀՀ տարածքի դեպքում՝ 29,800 քառ. կմ, Ադրբեջանի դեպքում՝ 86,600 քառ. կմ։
Մյուս սկզբունքը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագիրն է՝ հիմնված 1974-1975 թվականների խորհրդային քարտեզների վրա, որ պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար․ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են հետագայում որևէ պահանջ չներկայացնել։
Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը այն երկրների ինքնիշխանության, իրավասության և օրենսդրության շրջանակներում, որի տարածքով դրանք անցնում են։