Բավ է պառակտվել
09-08-2023 15:26

Երևանն ու Բաքուն պատրաստ չեն արագ խաղաղության հասնել ցանկացած պայմանով, պետք է գտնել մի շարք բարդ թեմաների հանգուցալուծումները․ ՌԴ ԱԳՆ

Բաքվից և Երևանից արագ խաղաղության հասնելու վերաբերյալ ազդանշանը չի նշանակում, թե կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել մի շարք բարդ թեմաների հանգուցալուծումները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Նա մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարի հարցազրույցը հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Գոնչարը նկատի է ունեցել այն, որ «պետք չէ արագացնել գործընթացը»։
«Գործընթացը պետք է ընթանա այնքան, որպեսզի վերջոիմ որակյալ, հուսալի պայմանավորվածություններ ստանա։ Ինչ-որ մեկին գուցե շահեկան է արագացնել գործընթացը, արագ հասնել ինչ-որ բանի, բայց հարցն այն է, թե ինչպես դա հետո կիրականացվի։ Հենց սա է, ինչպես ես եմ հասկանում, նա շեշտադրել իր ելույթում»,- ընդգծել է Ալեքսեյ Զայցևը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության այմանագրի պատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է ։
«Ռուսական կողմը եռանդուն աջակցում է Բաքվին և Երևանին պատրաստել այդ փաստաթուղթը, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական խողովակը բոլոր մակարդակներում։ Ամեն տարի տեղի են ունենում եռակողմ գագաթաժողովներ, մշտապես հանդիպում են արտաքին գործերի նախարարները, և վերջերս նման հանդիպում եղավ»,- հավելել է նա։

Երևանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ. Հայաստանի իշխանությունները «կարմիր գծեր» են սահմանել
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. ՌԴ ԱԳՆ
Վաշինգտոնը ողջունել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առաջընթացը
Երևանի և Բաքվի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու փոքր հավանականություն կա. ԱԺ խոսնակ
Գերմանիան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման օգտին՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ