Կանադայի արտգործնախարարն Ջերմուկ այցը սկսել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անդամների հետ հանդիպմամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Ես ուրախ եմ լինել Ջերմուկում՝ ավելին իմանալու Եվրամիության առաքելության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որին միանում է նաև Կանադան: Կանադան կլինի ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրը, որը կմիանա այս առաքելությանը: Ուստի մենք կքննարկենք նյութատեխնիկական հարցերը, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, թե տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծման, թե խաղաղության և կայունության ապահովման առումով»,- ասել է Ջոլին ԵՄ դիտորդների հետ հանդիպման ժամանակ։
Ջերմուկում Կանադայի արտաքին գործերի նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր և կհանդիպի Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածների հետ։