Բավ է պառակտվել
22-09-2023 00:18

Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին

Եվրամիությունը (ԵՄ) վճռականորեն կարձագանքի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանմանը կամ իրավիճակի հետագա վատթարացմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքն ապահովելու համար։Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին», - ասել է նա:

Բորելը նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։

Հայաստանի բնակչության 17%-ը ցանկանում է ինտեգրվել ԵՄ-ին, 14%-ը՝ Ռուսաստանին.GALLUP-ի հարցում
Կանադայի արտգործնախարարն այցելել է Ջերմուկ՝ հանդիպելու ԵՄ առաքելության և Արցախից տեղահանվածների հետ
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է