Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը երկուշաբթի օրը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։
«Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանին դուրս մղելու Հարավային Կովկասից և ոչնչացնելու ռուս-հայկական կապը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մոլուցքով առաջարկում են իրենց բաղադրատոմսերը բարեփոխումների առանցքային ոլորտներում, ներառյալ հետախուզական ծառայությունները և իրավապահ մարմինները, պաշտպանությունը և դատական համակարգը: Իրերի այս վիճակը խաթարում է մեր դաշինքը»,- Կոլոկոլցևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությունը և հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարում և այլ ոլորտներում։ Նշվում է, որ Կոլոկոլցևն անդրադարձել է հայ գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին։
Բավ է պառակտվել