Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրի Կուլեբան հանդիպում են ունեցել Բրյուսելում։
Ինչպես հայտնել է Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: