Իսրայելը ԱՄՆ-ից արտակարգ ռազմական օգնություն է խնդրել 10 միլիարդ դոլարի չափով, գրում է The New York Times-ը՝ հղում անելով երեք իրազեկ աղբյուրների։
Օգնության փաթեթը ներկայումս մշակվում է Կոնգրեսի կողմից՝ Սպիտակ տան հետ համակարգելով, և կներառի նաև միջոցներ Ուկրաինայի, Թայվանի և ամերիկա-մեքսիկական սահմանի համար, ասվում է հրապարակման մեջ:
Կիրակի օրը Թել Ավիվ կատարած այցի ժամանակ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ ամերիկացի օրենսդիրները քննարկել են «Երկաթե գմբեթ» պաշտպանության հակահրթիռային համակարգի համար զինամթերք, բարձր ճշգրտության ռումբեր, JDAM ավիառումբեր և 155 մմ-անոց զինամթերք Իսրայելին տրամադրելու հարցը: