Բավ է պառակտվել
05-04-2024 16:31

Նախատեսում ենք ՀՀ-ին ապահովել ավելի քան 65 մլն դոլարի օգնություն. Բլինքեն

ԱՄՆ-ն ներդնում է ջանքեր, որոնք համահունչ են Հայաստանի վարչապետի կառավարմանը և տնտեսական բարեփոխումներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն եռակողմ հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը, մասնավորապես, ասել է.

«Մենք նախատեսում ենք ապահովել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն մեր 2023 թ. ֆինանսական տարվա բյուջեի միջոցներից: Դա ավելի քան 50%-ով ավելի է, քան երկու տարի առաջ: Մենք հավատարիմ ենք էլ ավելի մեծացնելու մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական դիմակայունությանը՝ սննդի անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և այլ առաջնահերթությունների ներդրումների միջոցով, որոնց մասին նշեց վարչապետը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ միայն վերջին շաբաթում համաձայնություն էր տվել 177.390.000 եվրո պետական պարտ վերցնել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը մեկ օրում 8․4 մլն․ դոլար նվիրատվություն է հավաքել
Իսրայելը ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլարի արտակարգ ռազմական օգնություն է խնդրել
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է