Բավ է պառակտվել
12-09-2023 23:45

ԵԽԽՎ հանձնաժողովը դիմել է ԵԽԽՎ բյուրոյին՝ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցով

ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով դիմել ԵԽԽՎ բյուրոյին:

Առաջարկվել է
- հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում,

- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է. Ռուբեն Վարդանյանը նշել է, թե ինչ միջոցներ է պետք շտապ ձեռնարկել
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.