Բավ է պառակտվել
06-10-2023 11:15

Մակրոնը դեմ է արտահայտվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը դեմ է արտահայտվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին։

«Պատժամիջոցների ժամանակը չէ։ Դրանք հակաարդյունավետ կլինեն և թույլ չեն տա լավագույնս պաշտպանել հայկական տարածքը և դրա բնակիչներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է BFMTV-ն։

Մակրոնը նաև խորը ափսոսանք է հայտնել Գրանադայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության համար, որոնք մերժել են գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։ Չնայած դրան, նա կոչ է արել Եվրոպային շարունակել ջանքերը նախագահ Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ։

Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանում մեղավորների նկատմամբ և վերանայել հարաբերությունները Բաքվի հետ։ Եվրախորհրդարանը Արցախում ստեղծված իրավիճակը համարել է էթնիկ զտումներ և խստորեն դատապարտել ադրբեջանական զորքերի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացվող սպառնալիքներն ու բռնությունները։

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.