Բավ է պառակտվել
09-06-2023 15:26

Քաղաքացիների 20%-ից քիչն է հավանություն տալիս Փաշինյանի գործունեությանը, հարցվածների մեծ մասը անհրաշեժտ է համարում արտահերթ ընտրությունները

Հարցման մասնակիցների 20%-ից քիչն է հավանություն տալիս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։

Gallup International Association-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների միայն 18,8%-ն է հավանություն տալիս Նիկոլ Փաշինյանի գործունեությունը վարչապետի պաշտոնում. 5,4%-ը՝ լիովին դրական, 13,4%-ը՝ բավականին դրական, 24,2%-ը՝ ավելի շուտ բացասական, 47,1%-ը՝ լիովին բացասական և 10%-ըդժվարանում է գնահատական տալ։

Միաժամանակ քաղաքացիների 59.9%-ը կարծում է, որ, հաշվի առնելով ներկա ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները, անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. 41%-ը դրանք համարում է միանշանակ անհրաժեշտ, 18.9%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ, 19.5%-ը՝ ավելի շուտ ոչ անհրաժեշտ և 8,5%-ը դժվարացել է պատասխանել։

Հեռախոսային հարցումն անցկացվել է մայիսի 27-ից 31-ը Հայաստանում, որին մասնակցել է 1100 հարցված։

Քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը բացասաբար է գնահատում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի խոսքերը
Պարեկային ոստիկանության ծառայողների առնվազն 30 տոկոսը պետք է լինի կին. Փաշինյան
Սկոպյեում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
Երևանը պատրաստ է Բաքվի հետ համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագիծը․ Միրզոյանը՝ Բլինքենին