ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ողջունել է Երևանի մոտեցումը զենքի մատակարարման հարցում։
Ինչպես օրերս հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը, Հայաստանը չի պատրաստվում դիմել դատարան Ռուսաստանից զենքի մատակարարումների ուշացման համար՝ նշելով, որ հարցը կլուծվի գործընկերային հարաբերություններով։
«Մենք կարող ենք միայն ողջունել դա, ինչպես հասկանում ենք, ՌԴ ՊՆ–ն էլ նմանատիպ տրամադրվածություն ունի»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն ասել էր, որ Հայաստանը չի ստացել Ռուսաստանից իր պատվիրած և վճարած զենքերը, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ինչպես նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, Ռուսաստանը հետաձգել է Հայաստանին զենքի մատակարարումը հատուկ գործողության պատճառով։