Բավ է պառակտվել
03-07-2024 18:01

Մոսկվան շարունակում է Երևանը համարել իր դաշնակիցը՝ ՌԴ փոխվարչապետ

Մոսկվան շարունակում է Երևանը համարել դաշնակից, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ Հայաստանի հետ 7,3 միլիարդ դոլար, և եթե նայենք վիճակագրությանը, ապա այն կրկնապատկվել է [նույն ժամանակաշրջանի համեմատ»։ Անցյալ տարի տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասաց նա՝ հիշելով նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

Օվերչուկին հարցրել են Երևանի հետ համագործակցության մասին ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի համատեքստում, որին հրավիրված են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իսրայելի, արաբական երկրների և Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ՆԱՏՕ-ի գործընկերների ներկայացուցիչներ։

Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկյան կողմի հրավերն ընդունվել է։

Մոսկվան ողջունում է Երևանի մտադրությունը՝ լուծել զենքի մատակարարման հարցը գործընկերային հարաբերություններով
Մոսկվան գրեթե ամենօրյա շփումներ ունի Բաքվի և Երևանի հետ տրանսպորտային կապի հարցով. Օվերչուկ
Մոսկվան և Երևանը ստիպված կլինեն դիվանագիտական լուծում գտնել՝ կապված Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։