Բավ է պառակտվել
08-12-2023 14:44

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է ձերբակալված անձանց փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-գրել է Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինվորականի, իսկ Հայաստանն իր հերթին երկու ադրբեջանցի զինվորականի։ Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմ և Ադրբեջանի նախագահի վարչակազմի տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը։

Միրզոյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և ներկայացրել Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը փակված չէ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Արցախի ժողովրդի իրավունքների հարցեր
Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը