Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է առաջատար դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և բոլորից ավելի է շահագրգռված տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի արագ հանգուցալուծմամբ, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք ելնում ենք նրանից, որ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների փաթեթը, որը իրավական հիմք դրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, մնում է Հարավային Կովկասում կայուն կարգավորման միակ իրական հիմքը։ Տարածաշրջանում ռուսական խաղաղապահ անձնակազմի դերն այլընտրանք չունի։ Մենք նպատակ ունենք նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա աշխատանքի վաղ վերսկսմանը, ինչպես նախատեսված է երեք առաջնորդների պայմանավորվածություններով, ներառյալ խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և երկու հարևան ժողովուրդների միջև մարդասիրական կապերի հաստատումը»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում: