Բավ է պառակտվել
09-06-2023 19:46

ՌԴ ԱԳՆ-ն անվիճելի է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերը մնում են հայ-ադրբեջանական կարգավորման անվիճելի ճանապարհային քարտեզ, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Նախ, այն, որ Բաքուն և Երևանն ուղղակիորեն են քննարկում խաղաղության պայմանագրի տեքստը, բնական և տրամաբանական գործընթաց է, մենք խոսում ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը հասնելու մասին»,- ասել է նա։

Գալուզինը շեշտել է, որ այս համաձայնագրերը նախատեսում են համատեղ քայլեր Ռուսաստանի աջակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, խաղաղության պայմանագիր նախապատրաստելու և ստորագրելու, սահմանների սահմանազատման և հասարակության, խորհրդարանների եւ Հայաստանի ու Ադրբեջանի փորձագետները օգնությամբ կարգավորման գործընթացին աջակցելու համար։

Փոխնախարարը նշել է, որ նշված ուղղություններով աշխատանքներ են տարվում։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմը կշարունակի ջանքերը եռակողմ հայտարարություններին լիովին համապատասխան՝ օգնելու լուծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը, ներառյալ, իհարկե, առաջընթացը խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա
ՌԴ ԱԳՆ-ն «մեծ ֆանտազիաներ» է անվանել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին հայտարարությունները
Հայաստանի դեսպանը կանչվել են ՌԴ ԱԳՆ. նրան բողոքի նոտա է ուղղվել Երևանի «ոչ բարեկամական գործողությունների» պատճառով
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը փակված չէ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Արցախի ժողովրդի իրավունքների հարցեր