Բավ է պառակտվել
12-10-2023 15:21

Հայաստանի ներկայացուցիչը Բաքվին մեղադրել է արցախահայության էթնիկ զտումների, միջազգային իրավունքի խախտման և կեղծ հայտարարությունների մեջ

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Արդարադատության միջազգային դատարանում լսումների ժամանակ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, որը էթնիկ զտումների է ենթարկել Արցախի հայերին և հանդես է գալիս կեղծ հայտարարություններով։

«Հայաստանն ամիսներ շարունակ զգուշացնում էր, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է նախապատրաստում. ցավով եմ արձանագրում, որ սա իրականություն է դարձել: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ, ապա ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը 9 ամսվա շրջափակման մեջ առաջին անգամ, որպեսզի արցախահայությունը հեռանա այն տարածաշրջանից, որտեղ ապրել է երկար դարեր»,- ասել է Կիրակոսյանը՝ ելույթ ունենալով Հաագայում Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ։.
Կիրակոսյանն արձանագրել է, որ այժմ այնտեղ հայեր չկան։ «Եվ եթե սա էթնիկ զտում չէ, այդ դեպքում ես չգիտեմ, թե ինչ է էթնիկ զտումը։ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ պատրաստ է խաղաղության և այլն։ Բայց նա նույն բանն ասել է 9 ամիս առաջ: Հետո նա սկսեց շրջափակում, դաժան հարձակում գործեց և հայերին վտարեց իրենց նախնիների երկրից»,- հիշեցրել է ՀՀ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն անպայման կասի, որ պատրաստ է հայերի վերադարձին, բայց պատերազմից հետո էլ էր Բաքուն նույն բանն ասում։
«Ոչ մի հայի թույլ չեն տվել վերադառնալ օկուպացված տարածքներ: Ադրբեջանը խոստանալու է հարգել հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բայց Ադրբեջանը նախկինում էլ նման խոստումներ է տվել, և դա չի խանգարել նրան խախտել միջազգային կոնվենցիաները»,- շեշտել է Կիրակոսյանը։
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի դատարան ներկայացված հայցադիմումով Հայաստանը պահանջում է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» միջազգային կոնվենցիայով (Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination, CERD) ամրագրված իրավունքների իրականացման համար: Հայցը խնդրանք է պարունակում հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին դատարանի կողմից արդեն ընդունված որոշումներին համապատասխան և կատարել 10 կետից բաղկացած ցանկը։

Հայաստանում խոսում են Արցախի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության մասին, բայց Երևանը չի հրաժարվի Բաքվի հետ բանակցություններից
Արցախի շարունակվող խիստ շրջափակման և էթնիկ զտման պայմաններում Ստեփանակերտն անիրատեսական է համարում Բաքվի հետ երկխոսությունը. ԱԳՆ
Հայաստանի ԱԽՔ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին է ներկայացրել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը
Փաշինյանն անհրաժեշտ է համարում Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, չնայած Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը
Հայաստանին մտահոգում են Բաքվից հնչող սպառնալիքները. Անվտանգության խորհրդի քարտուղար