Բավ է պառակտվել
08-11-2023 12:27

Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է ԱՊՀ-ում լեգիտիմ իշխանությունը սասանելու որոշ երկրների փորձերի մասին

Որոշ երկրներ փորձում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրներում սասանել լեգիտիմ իշխանությունը, ավանդական արժեքները և իրադրությունն առհասարակ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։ «Գլոբալ անկայունությունը արտածվում է նաև Եվրասիայի վրա։ Ավելին, որոշ երկրների գործողություններն ուղղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանության, հանրային կայունության և ավանդական արժեքների, մեր ավանդական սերտ առևտրային, կոոպերացիոն, մշակութային կապերի սասանմանը»,- ասել է նա։
Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պահպանվում են ԱՊՀ երկրների համար ընդհանուր այնպիսի սպառնալիքները, ինչպիսին են ահաբեկչությունը և կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի առևտուրը և անօրինական միգրացիան, արմատականությունը և ծայրահեղականությունը, ինչպես նաև ռիսկերը տնտեսական, տեղեկատվական, տեխնոլոգիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։
«Այս ամենը պահանջում է ոչ միայն համաձայնեցված հավաքական արձագանք, այլև ավելի մեծ կանխիչ աշխատանք։ Այդ թվում կարևոր է առավելագույնս օգտագործել անվտանգության խորհուրդների կանխատեսման, տեղեկատվա-վերլուծաբանական պոտենցիալը ԱՊՀ տարածքում և ընդհանրապես աշխարհում իրավիճակի խոր ու համակողմանի ուսումնասիրման, գերակայությունների հստակ սահմանման, ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ճշգրտումը ժամանակին կատարելու համար»,- նշել է նա։
ՌԴ նախագահը վստահ է, որ Անվտանգության խորհուրդների միջոցով համագործակցությունը կշարունակի ծառայել ԱՊՀ երկրների կայունության և անվտանգության ամրապնդմանը և ընդհանուր նպատակներին հասնելու համակարգված մոտեցումների մշակմանը։

Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում է, որ Ղարաբաղում կսկսվի կայուն հրադադարի շրջան, տեղահանված անձինք կվերադառնան իրենց բնակության վայրեր․ Պեսկով
Պեսկով. Չնայած ԱՊՀ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությանը՝ Ռուսաստանի երկխոսությունը Հայաստանի հետ կշարունակվի
«Մենք Ռուսաստանի Դաշնությանն առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր կնքել, որպեսզի Ռուսաստանի մտավախությունները փարատվեն». Եղիշե Կիրակոսյան
Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
Արցախի ԱԺ նախագահը ճնշում է ակնկալում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի խորհրդարաններից՝ ադրբեջանական սպառնալիքները չեզոքացնելու համար