Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում է, որ Ղարաբաղում կսկսվի կայուն հրադադարի շրջան, համապատասխանաբար պայմաններ կստեղծվեն, որպեսզի տեղահանված անձինք վերադառնան իրենց բնակության վայրեր, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ռուս խաղաղապահները ցուցաբերել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները, ջանքեր են գործադրել, որպեսզի օգնեն այդ մարդկանց լքել վտանգավոր շրջանները։ Նաև հետաքննություն է ընթանում Ղարաբաղում ռուս խաղաղապահների զոհվելու փաստով։
Միաժամանակ Պեսկովն ասել է, որ Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման վերաբերյալ հստակություն դեռ չկա։
«Կան բոլոր նախադրյալները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար», - ասել է Պեսկովը։