Բավ է պառակտվել
29-09-2023 12:07

«Մենք Ռուսաստանի Դաշնությանն առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր կնքել, որպեսզի Ռուսաստանի մտավախությունները փարատվեն». Եղիշե Կիրակոսյան

Հայաստանը Ռուսաստանին հրավիրել է երկկողմ համաձայնագիր ստորագրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հարցի իրավական լուծման համար։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Մենք Ռուսաստանի Դաշնությանը առաջարկել ենք երկկողմ համաձայնագիր կնքել, որ եթե Հռոմի ստատուտը վավերացվի Հայաստանի կողմից, Ռուսաստանի մտավախությունները փարատվեն»,- ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան այցի դեպքում նրա հնարավոր ձերբակալության մասին խոսելն անհիմն է։ Երկրների ղեկավարներն ունեն անձեռնմխելիություն։
Հայաստանի խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Խորհրդարանի կողմից վավերացվելու դեպքում Հռոմի ստատուտը ուժի մեջ կմտնի 60 օրվա ընթացքում։

Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999 թվականին, սակայն չէր վավերացրել։ 2004 թվականին Հանրապետության Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը դիմեց Սահմանադրական դատարան՝ 2021 թվականի մայիսից ՄՔԴ իրավասությունը հետադարձ ուժով ճանաչելու խնդրանքով։ Ըստ Հայաստանի իշխանությունների, դա թույլ կտա Ադրբեջանին «պատասխանատու լինել ռազմական հանցագործությունների համար»։
Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները համապատասխանում են երկրի հիմնարար օրենքին։ Սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը Հռոմի կանոնադրությունն ուղարկեց խորհրդարան՝ քննարկման: Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին ասեց, որ այս գործընթացը կապված է ոչ թե Երևանի և Մոսկվայի հարաբերությունների, այլ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում «բացարձակ անընդունելի» էր անվանել Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի նկատմամբ այս կազմակերպության դիրքորոշման ֆոնին։ Սեպտեմբերի 19-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան հավատարիմ է մնում Երեւանի հետ համագործակցությանը։

Ռուսաստանի Դաշնությունը ակնկալում է, որ Ղարաբաղում կսկսվի կայուն հրադադարի շրջան, տեղահանված անձինք կվերադառնան իրենց բնակության վայրեր․ Պեսկով
Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը
Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է ԱՊՀ-ում լեգիտիմ իշխանությունը սասանելու որոշ երկրների փորձերի մասին
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։