Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել առաջիկա 15 օրում, եթե ադրբեջանական կողմը քաղաքական կամք դրսևորի։ Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք համաձայնության ենք եկել գրեթե բոլոր հիմնարար հարցերի շուրջ՝ հիմնական շեշտը դնելով միջազգային սկզբունքների վրա»,- ասել է Սիմոնյանը։
Նա ասել է, որ «փակագծեր չի բացի, քանի որ դա կարող է վնաս պատճառել»:
«Պայմանականորեն, եթե կա 8 կետ, ապա 7-ը մինչև ստորակետ համաձայնեցված է, կրկնում եմ՝ եթե Ադրբեջանը քաղաքական կամք ունենար, ապա սա ընդամենը 15 օրվա խնդիր է»,- ասել է Սիմոնյանը։
Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանը, միանշանակ, հավելյալ տեղ՝ զիջում անելու, չունի:
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնեցվել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները։ Նրա խոսքով՝ առաջին սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում՝ այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը կազմում է 29 800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանինը՝ 86 600։ Երկրորդ սկզբունքը, նրա խոսքով, այն է, որ Ալմաթիի հռչակագիրը, պլանի համաձայն, պետք է դառնա սահմանազատման և պետական սահմանի հետագա սահմանագծման քաղաքական հիմք։Երրորդ սկզբունքը տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների բացումն է։ Դա, վարչապետի հավաստմամբ, պետք է տեղի ունենա ինքնիշխանության, իրավադատության և օրենսդրության փոխադարձ հարգման սկզբունքներով։