Բավ է պառակտվել
11-09-2023 11:17

ՌԴ-ն դիտարկում է էլեկտրաէներգիան Ադրբեջանի տարածքով ՀՀ և Իրան մատակարարելու հնարավորությունը

Ռուսաստանն այժմ պարզապես դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։

«Առաջին փուլում մենք պայմանավորվում ենք Թեհրանի և Բաքվի հետ օգտագործել առկա ենթակառուցվածքները՝ առանց նոր շինարարության»,- նշել է նա։ Նախարարի խոսքով՝ խոսքը ռուսական կողմից 300 ՄՎտ ծավալի մասին է։ «Ծրագրի բոլոր մասնակիցները շահագրգռված են, կտեսնենք, թե ինչպես կստացվի»,- ասել է Շուլգինովը:

Հայաստանը տարածքային պահանջներ չունի և պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պիտի հայտարարի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին․ Ռուբինյան
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման
ՌԴ–ն ԼՂ–ում խաղաղապահների հարցը կքննարկի Ադրբեջանի հետ. Պեսկով
Ռուսաստանը Իրանի և Ադրբեջանի հետ իրականացնում է «Հյուսիս-Հարավ» նախագիծը․ Պուտին