Բավ է պառակտվել
17-10-2023 18:34

Սերժ Սարգսյանը շանս է տեսնում, որ Արցախը կրկին հայկական կլինի

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շանս է տեսնում, որ Արցախը կրկին հայկական կլինի։

Սարգսյանը հայտարարեց, որ Արցախի էջն իր համար «փակված չէ»։

Հարցին, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այս հնարավորությունն իրականություն դառնա, նախկին նախագահը պատասխանեց. «այդ հնարավորությունն իրականություն չի դարձել, որովհետև Արցախի Հանրապետության ինքնորոշումը իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանի իշխանությունները և Ղարաբաղի՝ Արցախի նախկին իշխանությունը։

«Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ, ոչ թե նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը»,- պարզաբանեց նա։

Լրագրողների Ճշտմանը՝ Արայիկ Հարությունյանի՞ն նկատի ունի, արձագանքեց. - «Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում գտնվում, եկեք անվանական չխոսենք»։

«Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Սա մեկ հանգամանք։ Երկրորդ հանգամանքը՝ վերջին խորհրդարանով ընտրված նախագահը ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես մնացած փոքր բանակով, փոքր զինված ուժերով արդյոք ի վիճակի էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր, այսինքն՝ իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաներն էլ դառնայի՞ն թուրքի փայ», - ասաց Սերժ Սարգսյանը։

«Եղել և շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին». Սերժ Սարգսյանն Արցախի խնդիրը համարում է իր կյանքի առաքելությունը
Ինձ համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը դատարանում ցուցմունք է տվել իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ: