Բավ է պառակտվել
06-12-2023 12:17

ԱՄՆ-ը չի պատրաստվում դադարեցնել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպարտամենտը հիշեցրել է Բաքվին Հայաստանի հետ խաղաղության ձգտելու կոչը

ԱՄՆ-ը չի պատրաստվում դադարեցնել Ադրբեջանի հետ համագործակցությունը, ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։
«Մենք երբեք չենք ասել, որ չենք շարունակում համագործակցել Ադրբեջանի հետ։ Դա կհակասի մեր՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին»,- ճեպազրույցում ասել է Միլերը, խոսելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Դեյվիդ Օ'Բրայենի Բաքու առաջիկա այցի մասին:
Միլերի խոսքով, եթե ԱՄՆ-ը պարզապես դադարեցնի բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա կհակասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին:
«Մենք շարունակում ենք փոխգործակցել ուղղակիորեն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ պարզաբանելու, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում, որտեղ մենք մտահոգություններ ունենք», - ասել է նա, վկայակոչելով այդ երկրում լրագրողների վերջին ձերբակալությունները:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է կոչ անել Բաքվին ձգտել Հայաստանի հետ կայուն խաղաղության։ «Սա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի ուշադրության կենտրոնում», - ասել է Միլերը:

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կոչ է արել Պետդեպարտամենտին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Արցախի շրջափակման պատճառով
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է