Բավ է պառակտվել
11-07-2023 12:36

Թուրքիան, Շվեդիան և ՆԱՏՕ-ն համագործակցության համատեղ հայտարարություն են ընդունել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի երեկոյան Վիլնյուսում համատեղ հայտարարություն են ընդունել շվեդ-թուրքական համագործակցությունը շարունակելու վերաբերյալ։

Համագործակցելով 2022 թվականին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստեղծված եռակողմ համատեղ մեխանիզմի, ինչպես նաև անվտանգության նոր երկկողմ համաձայնագրի շրջանակներում՝ կողմերն ամեն տարի կհանդիպեն նախարարների մակարդակով և անհրաժեշտության դեպքում կձևավորեն աշխատանքային խմբեր, հայտնում է Ինտերֆաքսը, վկայակոչել է փաստաթուղթը։

«Անվտանգության այս պայմանագրի առաջին հանդիպման ժամանակ Շվեդիան կներկայացնի ճանապարհային քարտեզ՝ որպես որպես ահաբեկչության դեմ պայքարի հիմք իր բոլոր ձևերով և դրսևորումներով՝ ուղղված եռակողմ հուշագրի բոլոր տարրերի լիարժեք իրականացմանն», - ասվում է հայտարարության մեջ։

Շվեդիան հաստատել է, որ աջակցություն չի ցուցաբերի YPG/PYD-ին և Թուրքիայում FETÖ կոչվող կազմակերպությանը։

«Եվ Շվեդիան և Թուրքիան համաձայնեցին, որ հակաահաբեկչական համագործակցությունը երկարաժամկետ ջանքեր է պահանջում, որը կշարունակվի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո: Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նաև վերահաստատեց, որ ՆԱՏՕ-ն կտրականապես դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: ՆԱՏՕ-ն զգալիորեն կակտիվացնի իր աշխատանքն այս ուղղությամբ, այդ թվում՝ սահմանելով (...) ահաբեկչության դեմ պայքարի հատուկ համակարգողի պաշտոն»,- ասվում է փաստաթղթում։

Կողմերը նաև վերահաստատել են դաշնակիցների միջև պաշտպանական ոլորտում առևտրի և ներդրումների համար չպետք է լինեն սահմանափակումներ, խոչընդոտներ կամ պատժամիջոցներ և աշխատելու են նման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

Շվեդիան և Թուրքիան նաև պայմանավորվել են ուժեղացնել տնտեսական համագործակցությունը Թուրքիա-Շվեդիա համատեղ տնտեսական և առևտրային կոմիտեի միջոցով: Ինչպես հետևում է հայտարարությունից, և՛ Անկարան, և՛ Ստոկհոլմը կձգտեն ընդլայնել երկկողմ առևտրի և ներդրումների աճի հնարավորությունները։

«Շվեդիան ակտիվորեն կաջակցի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ակտիվացնելու ջանքերին, ներառյալ ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացումը և վիզային ռեժիմի ազատականացումը»,- ասվում է փաստաթղթում։

Այս ամենի հիման վրա էլ Թուրքիան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտը կփոխանցի Ազգային Մեծ ժողովին և սերտորեն կաշխատի օրենսդիր մարմնի հետ՝ վավերացումն ապահովելու համար, հայտնել է Ստոլտենբերգը։

«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - ասել է Ստոլտենբերգը Վիլնյուսում եռակողմ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

ՌԴ ԱԳՆ-ն «մեծ ֆանտազիաներ» է անվանել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին հայտարարությունները
Հայաստանի սահմանների մոտ սկսվել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները
Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդես են եկել հայտարարությամբ
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ: