Բավ է պառակտվել
14-10-2023 20:50

Միջազգային գործընկերները 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել ՀՀ-ին ԿԽՄԿ-ի միջոցով. ՀՀ փոխվաչապետ

Միջազգային գործընկերները 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել ՀՀ-ին ԿԽՄԿ-ի միջոցով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար։

«Նաև որոշակի դեպքեր ունենք, երբ այդպիսի հումանիտար օգնությունը ստացվում է տարբեր բեռների ձևով, այս 2 շաբաթների ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռներ, որոնք բաշխվում են ըստ մարզերի մեր տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար»,-ասաց նա:

Միջազգային գործընկերները զարմացած են, թե ինչպես է Հայաստանը հոգացել բռնի տեղահանվածների կարիքները. Փաշինյան
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ ֆին. աջակցություն է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված 412 ընտանիքի
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է