Բավ է պառակտվել
15-06-2023 20:38

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման. կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ։

Աշոտյանը հինգշաբթի օրը 24 ժամով կալանավորվել է։

«Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործն ի սկզբանե Արմեն Աշոտյանին մեկուսացնելու նպատակ է հետապնդել, բայց գործի քաղաքական բնույթն այնքան ակնհայտ էր, որ անգամ Հայաստանի գործող կառավարիչների ուղղակի ղեկավարման տակ գտնվող քննչական մարմինները չէին կարողանում նրան մեկուսացնելու որոշում կայացնել:
Հատկանշական է, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու և կալանավորելու պահանջով դատարան դիմելու որոշումը կայացվել է այս օրերին, երբ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական օղակն օրեցօր ավելի է սեղմվում, ներքաղաքական կյանքում լարվածությունն ավելանում է, իսկ Հայաստանի կառավարիչների հեղինակությունը` տարբեր սոցհարցումների տվյալներով ավելի ու ավելի է գահավիժում»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀՀԿ-ն կոչ է արել ՀՀ իրավապահ համակարգին և դատական իշխանության ներկայացուցիչներին հրաժարվել կատարել քաղաքական իշխանությունների կողմից տրվող ապօրինի հրահանգները, իսկ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցներին ուշադրություն դարձնել տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական և հակաիրավական գործընթացի վրա։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հաստատել է, որ Աշոտյանին կալանավորելու միջնորդությունն արդեն իսկ ներկայացվել է դատարան։

Ավելի վաղ Աբրահամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել էր, որ Աշոտյանը կալանավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ակնհայտ չարաշահումների փաստով քրեական գործի շրջանակներում։ Նախաքննությունը վարում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը։

Աշոտյանը 2005-2006թթ․ աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական հասարակական հիմունքներով, 2009-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է
Ձերբակալում են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին․ փաստաբան
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։