Բավ է պառակտվել
05-10-2023 15:41

Զանգեզուրի միջանցքը կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը դեմ է․ Ռաիսի

«Զանգեզուրի միջանցքը» ՆԱՏՕ-ի համար ցատկահարթակ կդառնա տարածաշրջանում, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ։

«Երկու հանդիպումներում նախագահն ասել է, որ Զանգեզուրի միջանցքը կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, սպառնալիք երկրների ազգային անվտանգության համար, և, հետևաբար, Իրանը վճռականորեն դեմ է դրան»,- գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդին թվիթերյան(X) էջում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիգորյանն ու Ռաիսին կարեւորել են տարածաշրջանի երկրների սահմանների անձեռնմխելիությունը։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին

Լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են շրջանառվում ճանապարհների հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին (Ադրբեջանը դրանք անվանում է «միջանցքներ»), որոնք ենթակա են ապաշրջափակման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Պաշտոնական Երևանը, մասնավորապես, ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հայտարարել է, որ միջանցքային տրամաբանության մեջ ոչ մի հարց չի քննարկվում, և որ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբն արձանագրել է, որ բոլոր ապաշրջափակված ճանապարհները կլինեն այն պետության ինքնիշխան տարածք, որով անցնում են։

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքը Սյունիքի մարզում (Իրանին սահմանակից). այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղի։

Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ
Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ին՝ Թայվանին 57,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների հետ հարաբերությունների վերականգնման պայմանները։
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը