Բավ է պառակտվել
25-09-2023 13:49

Արցախից արդեն Հայաստան է մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ

Սեպտեմբերի 25-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է մուտք գործել բռնի տեղահանված 4850 անձ, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նշվում է, որ նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, Արցախում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը՝ հասցնելով զանգվածային հրթիռհրետանային հարվածներ, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։

Մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։ Ադրբեջանի պայմանների թվում են՝ «Հայաստանի մնացած զինված ուժերի» դուրս բերումը Ղարաբաղից և Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, ղարաբաղցիների կենսապայմանների քննարկում՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան, Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում սեպտեմբերի 21-ին Եվլախում։

Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ զոհվել է 200 մարդ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա), ավելի քան 400-ը՝ վիրավորվել (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Ադրբեջանցիների կողմից գրավված համայնքներից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ (այդ թվում կանայք, երեխաներ և ծերեր), մի քանի հազարը չեն կարողանում գտնել իրենց հարազատներին։

ՀՀ կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 քաղաքացի։ Հայաստանի Հանրապետությունում գործում է առաջնային կարիքների՝ https://e-soc.am հարթակը, գործում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծը։

Արցախից Հայաստան է մուտք գործել շուրջ բռնի տեղահանված 100 հազ․ անձ
Հայաստան է մուտք գործել ավելի քան 47 հազար բռնի տեղահանված արցախցի
Արցախն ու Հայաստանը պետք է միավորվեն․ Ռուբեն Վարդանյան
Ընդդիմությունը մտադիր է զանգվածային անհնազանդության ակցիաներ նախապատրաստել Հայաստանում և Արցախում. Իշխան Սաղաթելյան
Հայաստանից Արցախ 400տ մարդասիրական օգնություն կուղարկվի