Ժամը 20։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 98․625 անձ արդեն Հայաստանում է։ Հակարիի կամուրջը հատել է 20․892 տրանսպորտային միջոց»,- այդ մասին այսօր՝ մամուլի ասուլի ժամանակ, հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով, նախորդ օրը Ստեփանակերտ ուղարկված 46 ավտոբուսները Գորիս են տեղափոխել 1560 մարդ և կվերադառնան մնացած քաղաքացիների հետևից։ «Այնպես որ մարդիկ, ովքեր մեքենաներ չունեն, կարող են օգտվել այդ ավտոբուսներից»,- նշել է Բաղդասարյանը։
Նա տեղեկացրել է, որ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում պետության կողմից անվճար հիմունքներով տրամադրվող կացարաններում բնակություն է հաստատել 27396 բռնի տեղահանված արցախցի։