Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 27-ի կեսօրի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 47 115։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ այդ տվյալները վերաբերում են Լաչինի միջանցքում Հակարիի կամուրջը հատած անձանց։
Բաղդասարյանի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ ժամը 8.00-ի դրությամբ հաշվառված է եղել 42500 արցախցի, որից 22800-ն արդեն գրանցվել է։ Նա հայտնել է, որ Կոռնիձորի կայարանն անցնելուց հետո քաղաքացիները գրանցվում են կամ Գորիսի, կամ Վայքի ընդունարաններում։
Բաղդասարյանը նշել է, որ կառավարության կողմից հատկացված կացարաններ է տեղափոխվել 4002 մարդ:
Բավ է պառակտվել