Բավ է պառակտվել
10-08-2023 11:20

Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրաելյանն կոչ են արել իրենց բաժանորդներին տարածել Օկամպոի՝Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զեկույցը

Քիմ Քարդաշյանն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը «Ինստագրամ»-ի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցը, հորդորելով տարածել այն:

«Լուիս Մորենո Օկամպոն Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազն է: Նա պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարել ցեղասպանություն Արցախի էթնիկ հայերի դեմ։ Ադրբեջանի կառավարությունը նավթի և գազի լծակներն օգտագործում է տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը ջնջելու համար»,-գրել է Էսրայելյանը՝ իր հետևորդներին կոչ անելով տարածել ամբողջական զեկույցը:
Օկամպոյի զեկույցը բաղկացած է երեք հիմնական մասերից և անդրադառնում է Արցախում ընթացիկ ցեղասպանության հանցագործության՝ որպես այդպիսին հիմնավորմանը, դրա պատասխանատուների նույնականացմանն ու հետաքննման հնարավորություններին, ինչպես նաև հանցագործության կանխարգելման ճանապարհներին։
Զեկույցը միարժեքորեն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է շարունակական ցեղասպանություն, ինչը հիմնավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում, որը ցեղասպանություն է սահմանում նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

Ադրբեջանը ձգտում է արտոնագիր ստանալ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանցիները կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն
Հայերի վերադարձն Արցախ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հետ շփման գծի ուղղությամբ