Բավ է պառակտվել
07-12-2023 19:09

Հայերի վերադարձն Արցախ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

Հայերի վերադարձն Արցախ ժամանակի հարց է, կարծում է ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ՝ ելնելով անվտանգության նկատառումներից՝ որոշ ժամանակ կպահանջվի... Դա չի նշանակում, որ այդ մասին խոսակցություններ չկան կամ արդեն կա լուծում», - ասաց նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

Սիմոնյանն ասաց, որ «չի պատկերացնում, թե ինչպես կարող են այսօր հայերը վերադառնալ Արցախ, երբ վերջերս՝ մի քանի օրում, ավելի քան 100 հազար հայ լքել են իրենց տները և փախել Ադրբեջանի սպառնալիքների վախից»։

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը (արցախցիները) վերադառնան իրենց տները: Սա չի բացառում, որ մենք փորձում ենք մեր հայրենակիցներին ապահովել Հայաստանում այն ամենով, ինչ անհրաժեշտ է: Անկախ բազմաթիվ կանխատեսումներից, մենք արել ենք առավելագույնը և շարունակելու ենք անել. Բայց (հայերը Արցախ) կվերադառնան, թե ոչ, դա ժամանակի հարց է»,- ասաց նա։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անիրատեսական էր համարել այսօր փախստականների վերադարձը Արցախ։ «Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակը, որը ստիպեց մեր եղբայրներին և քույրերին լքել Լեռնային Ղարաբաղը, այս քաղաքականությունն ու էթնիկ զտումների մթնոլորտը չեն փոխվել»,- ասել էր նա։

ԱՄՆ-ում կարծում են, որ Արցախի բնակիչներն իրավունք ունեն տուն վերադառնալ
Արցախի բնակիչները և երևանցիները ցույց են անում՝ ի պաշտպանություն Ղարաբաղում հայերի իրավունքների
Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Էսրաելյանն կոչ են արել իրենց բաժանորդներին տարածել Օկամպոի՝Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված զեկույցը
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը