Միացյալ Նահանգները կարծում են, որ Արցախի բնակիչներն իրավունք ունեն տուն վերադառնա, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալու տուն, եթե ցանկանում են դա անել, և այդ իրավունքը պետք է պահպանվի», - ասել է Միլլերը ճեպազրույցում: