Բավ է պառակտվել
09-06-2023 13:37

Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ շեշտելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության նյութ դառնալ։

«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ», - գրել է նա, ապա մեկ այլ գրառմամբ հավելել, - «Համաձայն միջազգային իրավունքի՝ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ուստի Արցախի ժողովուրդն իր դարավոր հայրենիքում ինքնորոշման իրավունք ունի»։

ԱՄՆ-ում կարծում են, որ Արցախի բնակիչներն իրավունք ունեն տուն վերադառնալ
Ռուբեն Վարդանյանը կշտամբել է Երևանին Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքների իբր հնարավոր պաշտպանության դեմագոգիայի համար
Հակամարտության կարգավորումը և տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր են միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ
Արցախի բնակիչները և երևանցիները ցույց են անում՝ ի պաշտպանություն Ղարաբաղում հայերի իրավունքների
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար