Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։
Հունիսի 12-ին կեսօրից հետո, 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-11-ին և 13-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 10-ին և 13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Հունիսի 11-ի գիշերը առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ին աստիճանաբար նույնքան կնվազի։
Երևանում առաջիկա հինգ օրերին օրվա տարբեր ժամերին պարբերաբար սպասվում է կարճատև ամպրոպ։ Ուրբաթ օրը կեսօրից հետո կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 27-30 աստիճանի սահմաններում։