Բավ է պառակտվել
13-12-2023 17:09

Հայաստանում արդեն մաքսազերծվել է վրացական պետհամարանիշներով ավելի քան 1,1 հազար ավտոմեքենա

ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ, հայտնում է պետեկամուտների կոմիտեից։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս ծրագիրը գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, և հորդորում է շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:

Կառավարության նոյեմբերի 30-ին ընդունած որոշման համաձայն՝ մինչև դեկտեմբերի 4-ը ժամանակավոր օգտագործման անձնական մեքենա ներմուծած Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիները կարող են զեղչով մաքսազերծել դրանք մինչև դեկտեմբերի 31-ը։

Մասնավորապես, մինչև 5 տարեկան մեքենաների սեփականատերերը կվճարեն մաքսազերծման արժեքի 60%-ը, մնացած 40%-ը կփոխհատուցի պետությունը։ Եթե մեքենան 5 տարուց մեծ է, ապա պետությունը կփոխհատուցի մաքսազերծման ծախսերի 70 տոկոսը։

Մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):
Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

Այս նախագիծն ընդունվել է, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր օգտվում են օրենսդրական բացից և վարում են արտասահմանյան, մասնավորապես վրացական պետհամարանիշներով մեքենաներ, ժամանակ ունենան ձեռք բերելու հայկական համարանիշներ, քանի որ 2024 թվականից նման հնարավորություն այլևս չի լինի։

Հայաստանի արտգործնախարարը վրացերենով ցավակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ
Հայաստանում սահմանափակումներ կմտցվեն արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաների վարորդների նկատմամբ
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին