Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Վրաստանի ժողովրդին և կառավարությանը՝ մարդկային զոհերի հանգեցրած բնական աղետի կապակցությամբ։
«Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից: Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն ու համբերություն»,- Թվիթերի միկրոբլոգում վրացերեն գրել է Միրզոյանը:
Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ օգոստոսի 7-ին երկրում սգո օր է հայտարարվել տեղի ունեցած թղբերգության կապակցությամբ։ «Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է յոթի։ Իրավիճակը շատ ծանր է»,- ասել է Ղարիբաշվիլին։